Կդնեի «կդմփցնեի» սաղին․․․

 Կդնեի «կդմփցնեի» սաղին․․․

Նիկոլ Փաշինյանի խոսքերը, արտահայտություններն իրար հետ հաշտ չեն՝ մեկը ժխտում է մյուսին։ Վերցնենք այսօրվա լայվը, միայն մի փոքրիկ հատված։  Ասում է՝ «Երկու տարի է՝ հերքում ենք տարածում, կարո՞ղ է կյանքներս անցնի հերքում տարածելու վրա: Ով ուզում է հավատալ, թող հավատա, յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի մասին․․․»։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նույն բանը նախկիններն էլ կարող են Փաշինյանին ասել, որովհետև առ այսօր իր հարուցած քրեական գործերից տեսանելի ոչ մի բան չի արձանագրվել, դա եղել է միայն Փաշինյանի «մտածողության աստիճանը», իր օգտագործած բառը չօգտագործեմ, անցնենք նրա հաջորդ պարբերությանը․ «․․․ յուրաքանչյուրը մտածում է՝ որ վարչապետ լինեի, ինչ կանեի՝ կդնեի «կդմփցնեի» սաղին, կլափեի, կթալանեի, ռեկետ կանեի, կսպանեի, ոտքի տակ կտայի․․․»։

Ուզում եմ հարցնել՝ պարոն Փաշինյան, իսկ դուք ինչու՞ եք մտածում, որ յուրաքանչյուր ոք  այդպես  կմտածեր, չէ՞ որ դուք  ասում եք՝ «յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի մասին․․․»։  Ասեմ, որ այստեղ ավելի հարմար էր օգտագործել «փչացածության աստիճանի չափով» տերմինը։  Ստացվում է, հազար ներողություն, ձեր մտածողությունն այդպիսի՞ն է, որ մտածում եք՝ ցանկացած ոք  «կդմփցներ» սաղին, կլափեր, կթալաներ, ռեկետ կաներ, կսպաներ, ոտքի տակ կտար․․․»։  Դուք ի՞նչ, հազար ներողություն, «փչացածության աստիճանով» եք դատել, որ բոլորի մեջ պոտենցիալ լափող, թալանող, ռեկետ անող, սպանող, ոտքի տակ տվող եք տեսել։ Այս երկրում կա՞ մեկը, ում դուք ազնիվ մարդ եք համարում։ Եվ ո՞վ է նա։ Միայն թե չասեք՝ դուք։ Թեկուզ ձեր «մտածողության աստիճանը» դրան է տանում։

Վարչապետի օգտագործած բառապաշարը ոչ մի բանով "քֆուրից չի տարբերվում"։ Սա նույնպես  համավարակ է և կարող է ընդգրկել 500 հազար և ավելի ՛՛վարակակիր", վկայությունը՝ համացանցային անպարկեշտ գրառումները։