Ռուդի Ֆրանցիսկո. Ես ուզում եմ պոեմ գրել
Ես ուզում եմ պոեմ գրել,
Բայց ուզում եմ այն արտահայտի քո մտքերը։
Երբ քո նավը սկսի խորտակվել, ես ուզում եմ նորոգել դրա անցքերը։
Ես ուզում եմ գրել այդ «եզակի» պոեմը,
Այդ՝ «ազատի՛ր միտքդ» պոեմը,
Այդ՝ «ինձ դուր է գալիս՝ ինչպես ես հանգավորել այն» պոեմը,
Այդ՝ «ինձ դուր է գալիս այդ վերջին
տողը» պոեմը,
Այդ՝ «կարո՞ղ եմ մի անգամ էլ լսել (այսինքն, եթե դեմ չես)» պոեմը։
Ուզում եմ գրել այդ՝ «այնքան անկեղծ է, կարծում եմ՝ գիտեմ նրան» պոեմը,
Այդ՝ «այն այնքան լիքն է, ես պիտի գտնեմ բոլոր ընկերներիս եւ ցույց տամ նրանց» պոեմը։
Ես ուզում եմ գրել այն ամենի մասին, ինչ երբեւէ ցանկացել եմ լինել։
Ուզում եմ գրել այնքան գեղեցիկ պոեմ, որ ծնողներս իսկապես սկսեն համաձայնել։
Ես ուզում եմ գրել քո մասին, իմ մասին, մեր մասին, ամեն ինչի մասին՝ սկսած մեքենաներից եւ գնացքներից, մինչեւ ավտոբուս վարելը, կցասայլը եւ սխալներին վստահելն ու սրտի ցավերը։
Ես ուզում եմ խոսել իմ՝ մեքենա վարել սովորելու մասին եւ թե ինչքան էի վախեցած, որ ոտքս արգելակից չէի հանում։
Ուզում եմ խոսել ճակատամարտերի մասին, պատերազմների մասին, հաղթանակների եւ պարտությունների մասին, էթնիկ զտումների, ցեղասպանության եւ օրենքների մասին, որոնց խոցել են այրվող խաչերը, որ այրեցին եկեղեցիները։
Ես ուզում եմ գրել 2 պոեմ բոլոր նրանց համար, ում երբեւէ ասել են, որ նրանք անարժեք են։
Ուզում եմ՝ իմ փոխաբերություններն ու նմանությունները օվկիանոսներ, գետեր եւ ծովեր բաժանեն։
Ուզում եմ այնքան քաղցր սիրո պոեմ գրել, որ թղթի վրայի թանաքը մեղուներին գրավի։
Ես ուզում եմ ասել չասվածը։
Ուզում եմ առերեսվել այն ամենին, ինչ կոտրված է մեր աշխարհում:
Ես ուզում եմ լինել նա, ով կկատարի Հեյմլիխի մանեւրը, հենց որ մեր
հասարակությունը սկսի խեղդվել:
Ուզում եմ՝ իմ ոգեշնչող բառերը ոգեշնչեն մեկ ուրիշին՝ լինել ոգեշնչող։
Ուզում եմ՝ ձայնիս մոտիվացիան մոտիվացնի մեկ ուրիշին՝ լինել մոտիվացնող։
Ուզում եմ, որ արտահայտություններս հրատարակվեն, փաստագրվեն եւ մեջբերվեն։
Ես ուզում եմ, որ մարդիկ 10 տարի անց պատմեն աշխատանքիս մասին, իսկ քննադատներն ասեն․ «դա հիանալի էր, բայց այնքան չէ, ինչքան առաջին անգամ գրելուց»։
Ուզում եմ՝ ամուսինները գողացված սրտի համար շնորհակալ լինեն իմ պոեմներին։
Եվ ես գիտեմ, որ սա ընդամենը ժամանակի մեջ մնալու անամոթ փորձ է, բայց անկեղծ ասած ես չեմ ուզում մոռացված լինել։
Ինձ փառք պետք չէ.
Ինձ հարստություն պետք չէ.
Ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ իմանան, թե ինչի համար եմ այստեղ եւ ինչու եմ եկել:
Ես հրաժարվում եմ մեռնել զուտ որպես Երկրի օկուպանտ՝ Ջոն Դոու, եւս մեկ անդեմ, անանուն մարդ:
Ես ուզում եմ դարերով քայլել եւ թողնել ոտնահետքերս ավազին, որ աշխարհը տեսնի։
Ես ուզում եմ դիակիզվել հանգերի եւ պոեզիայի մոխրում։
Ես պարզապես զգում եմ, որ մի օր նրանք ինձ կսիրեն։
Ես հաճախ չեմ կիսվում իմ զգացմունքներով։
Պոեզիան ինձ թույլ կտա սիրտս թեւքին մեռնել։
Նրանք չեն տեսել իմ գալը, բայց ես վստահ կլինեմ, որ նրանք կվշտանան։
Երբ ես հեռանամ։
Թարգմանությունն անգլերենից` Էվելինա Դամիանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ