Սեուլի կորած քաղաքապետին գտել են մահացած

Սեուլի կորած քաղաքապետին գտել են մահացած

Սեուլի կորած քաղաքապետ Պակ Վոն Սունին գտել են մահացած: Այս մասին հայտնում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը: Մահվան պատճառները հայտնի չեն:

Նշենք, որ հարավ-կորեական ոստիկանությունը սկսել էր նրա որոնումները այն բանից հետո, երբ քաղաքապետի դուստրը հայտարարել է, որ հայրը անհետ կորել է:

Ըստ Պակ Վոն Սունի դստեր, հայրը տանից դուրս է եկել 17:17-ին տեղական ժամանակով, թողնելով կտակի նմանվող գրություն եւ անհետ կորել, անջատելով հեռախոսը: