Բեյրութի պայթյունի հետեւանքով զոհվածներից երկուսը կանադացի են․ Ջասթին Թրյուդո

Բեյրութի պայթյունի հետեւանքով զոհվածներից երկուսը կանադացի են․ Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետը հայտարարել է, որ օգոստոսի չորսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած մահասարսուռ պայթյունի հետեւանքով զոհվածներից երկուսը Կանադայի քաղաքացիներ են։

«Այսօր ես միանում եմ այն կանադացիներին, ովքեր ողբում են մահը երկու մեր քաղաքացիների, որոնք զոհվեցին Բեյրութի պայթյունի ժամանակ»,- ասել է վարչապետ Թրյուդոն՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին։ Նա նաեւ տեղեկացրել է, որ Լիբանան է ուղարկել հատուկ խումբ՝ օգնություն ցուցաբերելու համար։ Միաժամանակ նաեւ, Լիբանանի այն քաղաքացիները, ովքեր գտնվում են Կանադայում, իրավունք կունենան երկարաձգելու իրենց կեցության ժամկետը Կանադայում, եթե պայթյունի հետեւանքով իրենց վերադարձի համար ստեղծվել են խոչընդոտներ։ Կանադան ընդհանուր առմամբ մոտ 23 միլիոն դոլար է հատկացրել Լիբանանին։