Արդյոք Մասիս Մայիլյանի վերանշանակումն ինքնանպատակ էր․ dialogorg.ru

Արդյոք Մասիս Մայիլյանի վերանշանակումն ինքնանպատակ էր․ dialogorg.ru

Արցախի նախագահի երդմնակալությունից հետո ինտենսիվ քննարկվում է այն հարցը, որ Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի ԱԳ նախարար, ինչը իհարկե ոչ առանց Մայիլյանի ինտենսիվ ջանքերի։Եվ սա այն դեպքում, երբ Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է։

Ուշագրավ է, որ Հայաստանի եւ Արցախի բարձրագույն ղեկավարությունները բավարար չափով տեղեկացված են Արցախի ԱԳ նախարարի հանդեպ կիրառված անհատական սանկցիաներից։ Ռուսաստանն էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է եւ կարեւորագույն դերակատարություն ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եւ առանցքային դերակատարություն ունի հայկական երկու հանրապետությունների անվտանգության հարցում։ Այս նշանակումը թերեւս խնդիրներ կստեղծի հայ-ռուսական հարաբերություններում, սակայն որոշ հայկական շրջանակներ կարծես թե ղեկավարվում են «որքան հայ-ռուսական հարաբերությունները վատ, այնքան ավելի լավ» սկզբունքով։

Մասնագիտական եւ լուրջ քաղաքական շրջանակներում սակայն հասկանում են, որ Մասիս Մայիլյանի նշանակումը Արցախի կառավարությունում կամ ներառումը Հայաստանի վարչապետի խորհրդական Արցախյան կարգավորման հարցով, բացասաբար կազդի Արցախի ներքաղաքական կլիմայի վրա, եւ հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վրա։ Արցախում Արայիկ Հարությունյանի՝ բարեհաջող ընտրությունից հետո որպես նախագահ, նրան տալիս է առաջնային մանդատ, որով նա առավելություն է ձեռք բերում նույնիսկ Հայաստանի նախագահի եւ վարչապետի հանդեպ, քանի որ անմիջականորեն ընտրվել է ժողովրդի կողմից, իսկ վերջիններս ընտրվել են պառլամենտի կողմից։ Այս իրավիճակում հասարակությունը արդարացիորեն հավատում է, որ նոր կառավարության ձեւավորումից հետո կլինեն սպասված որակական փոփոխություններ Արցախում։ Սակայն Մասիս Մայիլյանի ներկայությունը Արցախի նոր կառավարությունում կարող է մթագնել ընտրական գործընթացը եւ այն վերածել պայմանավորված խաղի, ինչպես նշվում է dialogorg.ru-ում։ Սա իր հերթին կստեղծի որոշակի վստահության վակուում նոր իշխանության հանդեպ։

 

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը որոշ հանդիպումների ժամանակ սիրում էր ասել, որ Արցախն ունի մի առավելություն․ այն, որ դեռ չճանաչված է, նրան զերծ է պահում տարատեսակ, նաեւ՝ միջազգային կամ խոշոր պետությունների կողմից սահմանված սանկցիաներից։ Ռուսաստանի կողմից անհատական սանկցիայի տակ եղած մարդուն նախարար նշանակելով, ակամա այդ սանկցիաների ազդեցությունը տարածվում է ողջ Արցախի նոր վարչակազմի վրա։ Կարծում եք, որ ավելի ողջամիտ կլիներ, որպեսզի Մասիս Մայիլյանը, փոխանակ տարատեսակ լոբբիստական խմբերի Երեւանում իր օգտին ներգրավելու փոխարեն հստակ գիտակցեր, որ իր ներկայությունը Արցախի նոր կառավարությունում հստակ բացասական ազդեցություն կարող է ունենալ, եւ դրա գիտակցումով հրաժարվեր պետական ծառայությունից։

dialogorg.ru