Պուտինը Եզրաս արքեպիսկոպոսին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։
«Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի գործունեության ապահովման գործում ունեցած մեծ ավանդի համար Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ղեկավար Եզրաս արքեպիսկոպոսին պարգևատրել Ալեքսանդր Նևսկու շքանշանով»,- ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք` 2019 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրով Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը պարգևատրվել էր Պատվո շքանշանով` հոգևոր և մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և կրթական ակտիվ գործունեության համար։
Կարծիքներ