Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 356-ով

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 356-ով

Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218681 դեպք, որոնցից 203307-ն` առողջացած, 4209-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1008307 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3434 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Ունենք 1034 առողջացած և 17 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1036 է: