ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջեն պատվաստված լինելու մասին տեղեկանք

ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջեն պատվաստված լինելու մասին տեղեկանք

ԱՄՆ իշխանությունները մտադիր են երկիր ցամաքային սահմանով մուտք գործող բոլոր օտարերկրացիներից, սկսած հաջորդ տարվա հունվարի 22-ից պահանջել կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին տեղեկանք։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Այս կատեգորիայի մեջ մտնում են հեռագնա բեռնափոխադրողները, այլ երկրներ ներկայացնող, տարատեսակ արտակարգ իրավիճակների դեմ պայքարող պետական մարմինների ներկայացուցիչները եւ այլն։ Այն անձինք, որոնք ունեն կեցության իրավունք, այս օրենքը նրանց վրա չի տրածվում։ Հրապարակման մեջ նշվում է, որ այս օրենքը տարածվելու է նաեւ ջրային սահմանը հատողների վրա։ Մանրամասները պաշտոնապես կհաղորդվեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ից Միացյալ Նահանգները սկսել է երկիր մուտք գործող օտարերկրացիներից պահանջել կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստման հավաստագիր պահանջել, ընդ որում, օրինական են համարվում այն հավաստագրերը, որոնցում նշված է, որ հավաստագիրը ներկայացնող տվյալ անձը պատվաստված է  ԱՀԿ կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված լինելու մասին։