Ուզում եք ասել, որ մերո՞նք են կրակ բացել ու իրար խփել

Ուզում եք ասել, որ մերո՞նք են կրակ բացել ու իրար խփել

Լավ, ինչքա՞ն կարող է ժողովուրդը հավատալ թյուրիմացաբար կատարվող սահմռկեցուցիչ  իրադարձություններին։ 15 զինվոր թյուրիմացաբար մի տնակի մեջ մոխրացան, բանակում ինչ զոհ ունենում ենք՝ թյուրիմացաբար ծառայակիցների կողմից է կատարվում կամ թյուրիմացաբար ինքնասպանություն են գործում․․․ 

Այսօր էլ նույնը․ 

Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից:

Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ ՊՆ

Այս հայտարարությունը կարդալուց ի՞նչ եք հասկանում։ Ես, օրինակ, հասկանում եմ, որ մեր տղաները տեսանելիության պատճառով փոխհրաձգություն են սկսել և իրենք իրար սպանել։ Եվ որպեսզի «շատ չճչա»՝ ՊՆ-ն ավելացրել է․

«Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից»: Թշնամին մտնում է Տեղ  գյուղ, խախտում մեր սահմանը և մի կրակոց չի լինում, հիմա ուզում եք ասել՝ որ մերո՞նք են կրակ բացել ու իրար խփել։ Հընթացս էլ թշնամին է փոխհրաձգություն սկսել նախադասությունն էլ այն բանի համար է հայտնվում, որ չասեն՝ Նիկոլ, բա խաղաղության օրակարգդ ու՞ր է։ Այսինքն ինչ տեղի է ունենում,  թշնամին չի անում հա՞։ Մերոնք են հա՞ իրար կոտորում, 15 հոգով մոխրանում․․․