Պատասխան Այազ Սալաեւին

Պատասխան Այազ Սալաեւին

Ադրբեջանցի կինոռեժիսոր Այազ Սալաեւն իր ծննդյան 60-ամյակի առթիվ տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին, որտեղ ասում է, որ մենք կորցրել ենք Բաքվում լավ բիզնես անելու հնարավորությունը եւ այլեւս Մանթաշեւ չենք ունենա: Նա հիշում է ինչ-որ տեսահոլովակ, թե ինչպես են Երեւանում «փողոցի անցորդները կոխկրտում ադրբեջանական դրոշը» եւ եզրափակում. «Դե ինչ, ձեր միջավայրում այլեւս չեն լինի Հրանտ Մաթեւոսյան, Խաչատրյան, Փարաջանով»։

Պատասխանում եմ. եթե մի ժողովրդի կեսին ցեղասպանող եւ հայրենազրկող, մյուսին շրջափակած, պատերազմի  եւ վերջնական բնաջնջման սպառնալիքի ենթարկող Թուրքիան աշխարհին Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկ է տվել, իսկ հայատյաց Ադրբեջանում գրվել է «Քարե երազները»՝ ապա մշակույթի եւ արվեստի երկիր Հայաստանը վաղը նոր Մաթեւոսյան, Խաչատրյան եւ Փարաջանով անպայման ունենալու է: Հանուն հայրենիքի կարելի է մի փոքր էլ «բարբարոսության» ժամանակներ ապրել: