«Պինդ մնա, Արցախ»․ հայազգի թենիսիստը հաղթանակից հետո գրեց տեսախցիկի օբյեկտիվին

«Պինդ մնա, Արցախ»․ հայազգի թենիսիստը հաղթանակից հետո գրեց տեսախցիկի օբյեկտիվին

Ռուսաստանաբնակ թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության շրջանակում մրցել է ԱՄՆ ներկայացնող Ֆրենսիս Տիաֆոյի դեմ ու կարողացել առավելության հասնել նրա նկատմամբ։ Հայկական արմատներով թենիսիստը հնարավորություն է ստացել ուժերը փորձելու նաև առաջնության 1/8 եզրափակչում։

Հաղթանակից հետո Խաչանովը մոտեցել է վիդեոնկարահանող տեսախցիկին ու դրա օբյեկտիվի վրա յուրօրինակ գրառում կատարել անգլերենով։

«Պինդ մնա, Արցախ»,- գրել է Կարեն Խաչանովը։