Բլինքենը մեկնաբանել է Պուտինին ԱՄՆ-ի տարածքում ձերբակալելու հնարավորությունը

Բլինքենը մեկնաբանել է Պուտինին ԱՄՆ-ի տարածքում ձերբակալելու հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումը, նշել է, որ իր երկիրը ՄՔԴ անդամ չէ։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Սենատում կայացած լսումների ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը համապատասխան հարց է տվել Բլինքենին՝ կոչ անելով ձերբակալել Պուտինին, եթե նա գա ԱՄՆ։

«Մենք ՄՔԴ անդամ չենք»,- պատասխանել է Բլինքենը՝ հավելելով, որ Պուտինը դեռ չի պատրաստվում մեկնել ԱՄՆ։

Ավելի վաղ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախաքննական պալատը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։