Թրամփին քննադատել են «թվիթերյան հրամանագրի» համար

Թրամփին քննադատել են «թվիթերյան հրամանագրի» համար

Համացանցում սկսվել է ֆլեշմոբ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանգրի, որը նա հրապարակել էր իր թվիթերյան էջում։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ «Սույով ես հրամայում եմ մեր ամերիկյան ընկերություններին անհապազ սկսել այլընտրանքներ որոնել Չինաստանին, ներառյալ նաեւ այն, որ մեր ընկերությունները պատրաստվեն տուն վերադառնալ եւ արտադրությունները բերել ԱՄՆ»,- գրված է այդ այսպես ասած «թվիթերյան հրամանգրի» մեջ։

Շարքային ամերիկացիները հիշեցրել են, որ նախագահը չունի լիազորություններ՝ կարգադրելու բիզնեսին եւ սկսել են իրենց կատակային-ծաղրական հրամանգրերը հրապարակել։ Ֆլոշմոբին օգտատերերը մասնակից են դարձրել նույնիսկ իրենց ընտանի կենդանիներին։