Կարելի է դիսերտացիա գրել այն մասին, թե ինչու չի կարելի բանակից փողով ազատելու օրենք ընդունել․ Մովսես Հակոբյան

Կարելի է դիսերտացիա գրել այն մասին, թե ինչու չի կարելի բանակից փողով ազատելու օրենք ընդունել․ Մովսես Հակոբյան

ՀՀ Կառավարությունը երեկ՝ մայիսի 22-ին հավանություն տվեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին: Դրանով առաջարկվում է գումար վճարել և երկու տարի ծառայելու փոխարեն ծառայել ընդամենը մեկ կամ չորս ամիս:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատգամավորի առաջարկած 15 և 20 միլիոն դրամի փոխարեն առաջարկեց 18 և 24 միլիոն դրամ վճարել և կրճատել երկու տարվա ծառայությունը: Եվ այսպես, ստացվում է, որ կրճատ ժամկետով` 1 ամսով ծառայության դեպքում սահմանվում է 24 միլիոն դրամ, իսկ չորս ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ: Պապիկյանը վստահեցրել է, որ իրենք հաշվի են առել բոլոր ռիսկերը ու որոշումների ընդունումը բխում է հենց այդ հաշվարկից:

Օրենքի վերաբերյալ մասնագիտական մեկնաբանություն ստանալու համար «Հրապարակը» կապ հաստատեց Արցախի պաշտպանության նախկին նախարար, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:
Նոր ընդունված օրենքի մասով գեներալ-գնդապետը կարճ պատասխան տվեց․«Ես նման օրենք չէի ընդունի: Թե ինչի չի կարելի նման օրենք ընդունել՝ մի դիսերտացիա կարելի է գրել, թե ինչու չի կարելի նման օրենք ընդունել, մի հատ դիսերտացիայի թեմա է»: