Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում

Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում

Երևանի քաղաքապետարանի ընթացիկ ծրագրերով, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող նախագծով արդեն 2023թ. Երևանի արտաքին լուսավորության մոտ 50%-ը փոխարինված կլինի էներգախնայող և ժամանակակից լուսատուներով:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, տարեցտարի կյանքի կոչվող ծրագրերի արդյունքում Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում:

«Աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել եմ նաև մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանին հարակից քարե շինության հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի երկրորդ փուլով փոխարինվում են եզրաքարերը: Կանաչ գոտին ևս կվերականգնվի, կարդիականացվի ոռոգման համակարգը»,- նշել է քաղաքապետը: