Ամերիկյան Հյուսթոն քաղաքում բողոքի ցույցերի ավելի քան 200 մասնակից է ձերբակալվել

Ամերիկյան Հյուսթոն քաղաքում բողոքի ցույցերի ավելի քան 200 մասնակից է ձերբակալվել

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ավելի քան 200 մասնակից է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը, հիշեցնելով, որ Միացյալ Նահանգներում բողոքի ցույցեր էին սկսվել սեւամոթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։

Հիշեցնենք, որ Ֆլոյդը կեղծ թղթադրամով վճարել էր խանութում։ Ահազանգից հետո ժամանած ոստիկանությունը վնասազերծել էր նրան եւ ձերբակալման ժամանակ ոստիկանները անհամաչափ ուժ էին կիրառել, զրկելով նրան կյանքից։

Նշենք, որ ցույցերի ընթացքում Հյուսթոնում չորս ոստիկան էր վիրավորվել, ութ ոստիկանական մեքենա էլ վնասվածքներ ստացել։