Ի՞նչն եմ սուտ խոսել. Գալջյանը` 4-րդ գյուղի բնակիչների բողոքի մասին

Մենք խոստացել ենք, որ կաշխատենք այդ ուղղությամբ և պարոն Փամբուխչյանը օրեր առաջ, թե մեկ շաբաթ առաջ հանդիպել է իրենց հետ, այսինքն՝ պրոցեսի մեջ է և մամուլի խոսնակը երեկ հայտարարություն է տարածել: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով «Հաղթանակ» թաղամասի բնակիչների պահանջներին:
Հիշեցմանը, թե ինքը երեկ ընդունել է «Հաղթանակ», նույնը ինքը 4֊րդ գյուղի բնակիչներից մեկին, ով հանդիպումից հետո հայտարարել է, որ Գալջյանը խոստացել էր հողերի հետ կապված հարցը լուծել, սակայն ստել է, չի կատարել խոստումը:
«Ի՞նչն եմ սուտ խոսել: Քաղաքապետի մամուլի խոսնակը երեկ հայտարարություն է տարածել, որ վերջին երկու տարում միայն այդ հարցով 96 որոշում է կայացվել, այն դեպքում, երբ նախորդ տասնամյակները որևէ որոշում չէր կայացվել, այսինքն, որ պրոցեսը առաջ է գնում, դա ակնհայտ է»,- ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ երեկ «Հաղթանակ» թաղամասի բնակիչները փակել էին ճանապարհը, նրանք բողոքում էին, որ գերեզմանոցին հարակից տարածքներում բնակիչների սեփական հողերը համարվել են սանիտարական գոտի եւ մարդիկ չեն կարողանում որեւէ գործարք իրականցնել իրենց հողերի հետ կապված:
Կարծիքներ