ՀՀ-ի հետ Բաքվի երկխոսության հարցը՝ Գուտերեշ-Բայրամով հանդիպման օրակարգում

ՀՀ-ի հետ Բաքվի երկխոսության հարցը՝ Գուտերեշ-Բայրամով հանդիպման օրակարգում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում է Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը։

Տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կքննարկվեն ՄԱԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության տարբեր ոլորտներ, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր։