Հայաստան կժամանի Նիկոս Դենդիասը

Հայաստան կժամանի Նիկոս Դենդիասը

Սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արարատ Միրզոյանի և Նիկոս Դենդիասի առանձնազրույցը տեղի կունենա ժամը 13:25, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը` ժամը 13:40: Այնուհետև` ժամը 14:15 կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների` մամուլի համար հայտարարությունները: