Զինվորականները նախագահի հետ հանդիպում են պահանջում

Զինվորականները նախագահի հետ հանդիպում են պահանջում

Ժամեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ մի շարք նախկին զինծառայողներ, բարձրաստիճան նախկին զինվորականներ,  ակցիա էին իրականացնում ՝ ի աջակցություն հայոց բանակի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։

Նրանք, ինչպես արդեն հայտնել էինք, երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա՝ միանալու համար ՀՓՇ-ի հրավիրած վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքին։ Այժմ նրանք նախագահական նստավայրի դիմաց են, հանդիպում են պահանջում նախագահ Արմեն Սարգսյանի հետ ։

«Նախագահը պիտի  խոստանա, որ դիմելու է սահմանադրական դատարան և քաղաքացիներին բախումների չի տանելու »,- Բաղրամյանում ընթացող հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։