Մոսկվայից զանգե՞լ են Ալիեւին

Մոսկվայից զանգե՞լ են Ալիեւին

Այսօր առավոտյան բոլոր ադրբեջանական կայքերը գրեցին, որ պետական անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում ԱԳՆ-ում: Հաջրոդեց ալիեւյան ՊԱԾ-ի պաշտոնական հաղորդագրությունը, որով հաստատվեց, որ արտգործնախարարությունում իրոք հատուկ գործողություն է իրականացվում, ապացույցներ կան, որ մի խումբ պաշտոնյաներ չարաշահել են դիրքը եւ գործել ի վնաս հանրության եւ պետության շահերի: ՊԱԾ-ը խոստանում էր մանրամասնություններ ներկայացնել ավելի ուշ: «Թուրան» գործակալությունն իր հերթին ուշադրություն հրավիրեց փաստին, որ մի քանի օր առաջ արտգործնախարար Մամեդյարովը դիմել էր պետանվտանգության ծառայությանը եւ խնդրել, որ բացահայտվեն եւ պատասխանատվության ենթարկվեն մամուլում իր դեմ քարոզչություն անող անձինք: Այս համատեքստում ԱԳՆ-ն շենքում ՊԱԾ հատուկ գործողությունն ավելի շատ նման է Մամեդյարովին խիստ զգուշացման, քան թե օրինախախտումների բացահայտման: Մինչ այս պահը ՊԱԾ-ը որեւէ տեղեկություն չի տարածել:

Կարելի է ենթադրել, որ Մամեդյորովի հարցով միջամտել է Մոսկվան: Ադրբեջանական քաղաքագիտական հանրության իշխող գնահատականն այն է, որ Մամեդյարովը ՌԴ արտգործնախարար Լավրովի մտերիմն է: