Կոտրել է քիթը՝ անզգուշաբար սուրճը վրան թափելու համար

Կոտրել է քիթը՝ անզգուշաբար սուրճը վրան թափելու համար

Իրական մեքսիկական կրքեր են թեժացել հնդկական Գոայից Մոսկվա թռիչքն իրականացնող ինքնաթիռում։ Ուղեւորները զարմացած դիտողի դերում են եղել, թե ինչպես է տղամարդը հարվածել ու կոտրել հարեւանությամբ նստած կնոջ քիթը այն պատճառով, որ վերջինս անզգուշաբար սուրճն իր վրա էր թափել։ Այս մասին հայտնում է «Аргументы недели»-ն։

Մոսկվա վայրէջք կատարելուց հետո կինը դիմել է հիվանդանոց եւ ահազանգել ոստիկանություն։ Տղամարդն այժմ բերման է ենթարկվել ոստիկանություն եւ բացատրություն է տալիս իր արարքի համար։ Ականատեսները պարբերականին հայտնել են, որ ամեն բան այնքան արագ է տեղի ունեցել, որ նույնիսկ չեն հասցրել նկարել իրենց սմարթֆոններով։