Ինչու՞ են պարտվել․ Էրդողանն արդարանում է

Ինչու՞ են պարտվել․ Էրդողանն արդարանում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում ասել է, որ «գնաճային ճնշումները, COVID-19 համաճարակի և ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներն ազդել են վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա։ 

Թուրք առաջնորդը նշել է, որ կանխարգելիչ միջոցառումներն անբավարար են, հասարակության շատ շերտեր, հատկապես թոշակառուները, բարեկեցության առումով կորուստներ են կրել, հայտնում է թուրքական IHA գործակալությունը։

Հիշեցնենք, որ Էրդողանի կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ պարտություն կրեց մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ 

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը ստացել է ձայների 37,76%-ը, իսկ ԱԶԿ-ն՝ 35,48%-ը։ 

Երկրի խոշորագույն քաղաքները (Ստամբուլը, Անկարան և Իզմիրը), ինչպես նաև մի շարք այլ քաղաքներ գլխավորում են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները։