Երանի՜ այդ օրվան…

Որ Փաշինյանը դատվելու է սարսափելի ծանր հոդվածներով, ոչ ոք չի կասկածում: Դավաճանություն, Արցախի հանձնում, հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, չհաղթահարած պատերազմական վիճակ, սահմանադրական կարգի եւ Սահմանադրության տապալում, Անկախության հռչակագրի զրոյացում… Սրանք գլխավոր մեղադրանքներն են լինելու: Կմնա՞, արդյոք, նա Հայաստանում եւ կկանգնի՞, արդյոք, Հայաստանի դատարանի առաջ՝ սա է հիմա ամենամշուշոտ հարցը: Կկանգնենք, չենք թողնի փախչի, Փարաքարը կփակենք… Այս ամենը հռետորաբանություն է: Մենք արդեն այնքան ենք ուզում ազատվել Փաշինյանից, որ ո՛չ կանգնող ենք, ո՛չ էլ նրա ճանապարհը փակող: Պիտի մտածենք՝ մենակ թե ռադ լինի, գնա…
Այսօր, սակայն, կուզենայի ավելի շատ խոսել առանձին ՔՊ-շնիկներին սպասվող հոդվածների մասին: Այն ամենի, ինչի համար պատասխան է տալու Փաշինյանը, պատասխան է տալու միայն Փաշինյանը: Ո՛չ Արարատ Միրզոյանը, ո՛չ Սուրեն Պապիկյանը, ո՛չ աներձագ Հրաչը, ո՛չ էլ որեւէ մեկը դավաճանության հոդվածով չեն դատվելու: Նրանք ալիբի ունեն՝ Նիկոլ Փաշինյանը: Ո՞վ հրահրեց պայմանավորված պատերազմը, ո՞վ փախավ ազատագրված տարածքներից, ո՞վ տվեց Հադրութը, ո՞վ չդադարեցրեց պայմանավորված պատերազմը եւ հանձնեց Շուշին, ո՞վ ստորագրեց նոյեմբերի 9-ի խայտառակ հրադադարը, ո՞վ խաղաղ պայմաններում հանձնեց Քարվաճառը, ո՞վ օկուպացիայի տակ դրեց ՀՀ տարածքի 250 քառակուսի կիլոմետրը, ո՞վ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ո՞վ կործանեց Արցախի Հանրապետությունը… Նիկոլը, Նիկոլը եւ Նիկոլը: Ոչ մի ՔՊ-ական այս ամենին մասնակից չի եղել: Ականատես եղել են, բան չունեմ ասելու, իմացել են, այո, բայց չեն հայտնել: Այ՝ իմանալ-չհայտնելու հոդվածով նրանք կդատվեն: Այսպիսի մանր-մունր հոդվածներ Քրեական օրենսգրքում շատ կան, որոնցից ՔՊ-շնիկները խուսափել ուղղակի չեն կարող: Ավելին ասեմ՝ Նիկոլն ինքը ապահովագրված չէ մանր հոդվածներով դատվելուց, էլ ուր մնաց՝ նրա մանրադրամները: Նիկոլին, օրինակ, կարող է մեղադրանք առաջադրվել նաեւ ՔՊ-ի ներսում ՔՊ-շնիկների հետ անբավարար աշխատանքներ տանելու համար: Պատկերացնելու բան չի, ախր՝ 21-րդ դարում պահել մի կուսակցություն, որտեղ բոլորը մտածում են ճիշտ կուսակցապետի պես: Կուսակցական դեսպոտիզմ՝ այլ կերպ բնութագրել ՔՊ-ի ներքին կացությունը, ուղղակի անհնար է: Դատելով կուսակցության անվանումից՝ ՔՊ, այստեղ բոլորը Նիկոլ Փաշինյանի մոտ պայմանագրային աշխատողներ են: Փոքրիկ շեղում աշխատանքային պայմանագրից, եւ տվյալ ՔՊ-շնիկն իսկույն կհայտնվի աղբի կոնտեյների մեջ: Տեսել ենք, գիտենք, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Իսկ թե ինչու են ՔՊ-շնիկները կամավոր համաձայնություն տվել՝ դառնալու Նիկոլի գերին, արդեն այլ հարց է: Ստամոքս, պաշտոն, դիրք, փող, փող, փող… Կարո՞ղ է, արդյոք, մի այսպիսի կառույց երկիր ղեկավարել, եւ այդ երկրում կոռուպցիա չլինի: Ոչ: Այստեղ կոռումպացված են բոլորը, կոռումպացված այդ երեւույթի բոլոր կանոններով:
Այսուհանդերձ, պետք է ասեմ, որ առանձին ՔՊ-շնիկներ դատվելու են նաեւ այնպիսի հոդվածներով, որոնցով հնարավոր չէ դատել Նիկոլին: Սեքսիզմի մեջ, օրինակ, Նիկոլի պես հանդուրժողական մարդուն ինչպե՞ս մեղադրես: Սեռական բոլոր տիպի փոքրամասնությունների պաշտպանն է: Փոխարենը իրեն այս հարցում սանձարձակ է պահում Վահագն Ալեքսանյանը՝ ՔՊ-ի գծով Նիկոլի տեղակալը: Թե բա՝ բանակում հագս տռուսիկ չկար… Ի՞նչ էիր ուզում ասել սրանով, այ տղա: Հիմա կա՞… Եվ ի՞նչ գույնի է քո մետաքսից տռուսիկը… Իսկ գուցե էն թելերով տռուսիկների՞ց է… Այս երիտասարդն ինքնին հրապուրիչ մի բան էլ չի, որ աղջիկները խելքները թռցնեն սրա համար, բայց ունի նաեւ մտքեր, որոնց պատճառով կարող է կանգնել դատարանի առաջ: Օրինակ, նրա այս հայտարարությունը. «Ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք շրջազգեստով գնալ Գյումրի, ՔՊ-ն կսանձի ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը»: Շատ խելք պետք չէ հասկանալու համար նրա այս խայտառակ ակնարկի տգեղ իմաստը: Մնում է, որ դատավորը հետաքրքրվի՝ քաղաքացի Ալեքսանյան, դու հո էշ չե՞ս, արա, ի՞նչ է նշանակում՝ կանայք, շրջազգեստով կարող եք գնալ Գյումրի, ՔՊ-ն չի թողնի, որ կրքեր առաջանան: Ինչո՞ւ ես վիրավորում հայ կանանց, եւ այդ երբվանի՞ց է ՔՊ-ն կարգավորում այդ ոլորտը: Սա Քոչարյան Անդոյի հետ նույն հոդվածով է դատվելու, էն, որ կին լրագրողին ասել էր՝ «շուրթերդ մաքրի»:
Մի ուրիշ խայտառակություն էլ Ալեն Սիմոնյանն է բլթացրել: Այդպիսի բան ես Նիկոլ Փաշինյանի շուրթերից չեմ լսել, որքան էլ որ Նիկոլն է Արցախի Հանրապետության կործանման եւ նրա քաղաքացիների դժբախտության բուն մեղավորը: Փաշինյանը շատ հարցերում է մեղադրել արցախցիներին՝ չեն կռվել, հանձնվել են, երկիրը լքել են, փախել են, չեն ուզում աշխատել ու ապրել… Բայց Փաշինյանն արցախցիներին երբեք «զիբիլի վրայի կատու» չի անվանել: Գոնե ես չեմ լսել: Իսկ հիմա կարդանք Փաշինյանի մանրադրամներից Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ նա արել է լրագրողների հետ ոտքի վրա ունեցած իր վերջին զրույցում. «7 տարի ա՝ ընգնում են հետեւներիցս՝ է՛լ լրագրողներով, է՛լ փողոցայիններով, է՛լ զիբիլի վրի կատուներով՝ Ղարաբաղից բերած»: Արդյոք սա նույն հոդվածը չէ՞, որով դատում էին երջանկահիշատակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, որ ի վերջո մահացավ դատարանի դահլիճում: Ալեն Սիմոնյան, դու որ սիրում ես դատի տալ լրագրողներին ու երեսիդ ճշմարտությունն ասողներին, պատրա՞ստ ես դատվելու արցախցիների արժանապատվությունն այսպես վիրավորելու համար:
Մի խոսքով, սիրելի հայրենակիցներ, մեզ բավականին հետաքրքիր ապագա է սպասվում՝ բուռն իրադարձություններով առլեցուն: Ինձ էլ Աստված այնքան կյանք տա, որ սրանց դատուդատաստանը տեսնեմ: Բոլորի, անխտիր՝ բոլորի:
Կարծիքներ