Միքայել Աջապահյանը «սրում է» խոսակցությունը

Մենք զրուցել ենք Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, ում նախորդ հարցազրույցը փոթորկել էր համացանցը: Կարծում էինք, որ նա կմեղմի իր որոշ հայտարարություններ, սակայն նա ավելի կտրուկ արտահայտվեց:
«Ես չեմ ասել, որ երկրորդ, երրորդ նախագահները պիտի հեռանան, ասել եմ` եթե ուզում են շարժումը հաջողի՝ պիտի հեռանան։ Երկրորդ. շարժման թուլանալը բացատրել եմ դրանով, բայց ես պահանջ չեմ դրել, թե իրենք պիտի հեռանան։ Ես ասել եմ, եթե իրենք ուզում են, որ այս իշխանությունը փոխվի, ուրեմն պիտի հեռանան։ Դա իմ պահանջը չի՝ դա իմ վերլուծությունն է։ Կհեռանան` չեն հեռանա, ինձ համար էականորեն որևիցե տարբերություն չկա, եթե, իհարկե, մեր հայրենիքը դրանից չի շահում։
...Երբ որ մարդը սխալ կամ սուտ բան է ասում՝ դա հերքվում է, իսկ ճշմարտության վրա հարձակվում են, ճշմարտությունը չես կարող հերքել, ուրեմն պիտի հարձակվես։ Ուրեմն իրենց մեթոդը` հարձակման, խոսում է այն մասին, որ ես ասել եմ ճշմարտությունը, որովհետև եթե ես սուտ կամ սխալ բան ասած լինեի, իրենք պիտի հերքեին, ոչ թե հարձակվեին։ Իրենք իրենց հարձակումներով ապացուցում են, որ ես ճիշտ եմ ասել՝ բացարձակ ճշմարտություն։ Ես նույնիսկ կարող էի կասկածել իմ ասածի վրա, բայց իրենց այս հարձակումներն ինձ համոզեցին, որ այո, հարյուր տոկոսանոց ճշմարտություն եմ ասել։ ՔՊ-ին հանրապետականներն են ձեռնտու, հանրապետականներին ՔՊ-ն է ձեռնտու, մյուսներին, դաշնակցականներին` մյուս երկուսն են ձեռնտու, մեկը մյուսին ձեռնտու է։ Մնացած բոլորը խաբկանք է, որովհետև ընդդիմություն կոչվածն էլ ոչ թե այդ իշխանության հեռացումն է ուզում, այլ այս իշխանության փոխարեն իր վերադարձն է ուզում՝ սա է իր ուզածը։ Իսկ սա հայրենիքի փրկության հետ ոչ մի առնչություն չունի»։
Հայկա Ալոյան
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը
Կարծիքներ