Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխ

Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխ

Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։ 

Պատգամավորներին դիմավորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները: ԵՄ դիտորդները լիտվացի պատգամավորներին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածներում տիրող իրավիճակը: Դիտորդները հյուրերին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը: Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների պատճառով:

Նշենք, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել և զեկուցել զարգացումները Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում: