Միայն Նիկոլն ու 2-3 հոգի գիտեն ողջ ճշմարտությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Միայն Նիկոլն ու 2-3 հոգի գիտեն ողջ ճշմարտությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Մենք ինֆորմացիա չունենք, թե իրականում ինչ պրոցես է գնում։ Որևէ մեկը հստակ ինֆորմացիա չունի։ Այդ ինֆորմացիային տիրապետում է միայն ու միայն Նիկոլ Փաշինյանը։ Գուցե այո, այդ ինֆորմացիային տիրապետում են նրա նեղ շրջապատի մարդիկ, բայց ոչ բոլորը։ Գուցե Նիկոլն է ու ևս երկուսից երեք հոգի, որոնք գիտեն ողջ ճշմարտությունը։
 «Առաջին ալիքին» տված հարցազրույցում նշել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Այդ միայն նրանք գիտեն, թե Ռուսաստանը իրենց ինչ է առաջարկում, Թուրքիան ինչ է առաջարկում, Ամերիկան ինչ է ասում իրենց և այլն։  Այդ ինֆորմացիային, նորից եմ ասում, չենք տիրապետում ոչ ես, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ նույնիսկ Կաթողիկոսը։ Որպեսզի լուծումներ գտնենք, պիտի փոխվստահություն առաջացնենք»,- հավելել է նա։