Ասադը մարդկանց «սպանդանո՞ց» է ունեցել (լուսանկար)
Սիրիայում իշխանությունը զավթած ապստամբները բանտից ազատում են մարդկանց, ովքեր բանտարկված են եղել Ասադների դինաստիայի օրոք։ BBC-ի փոխանցմամբ՝ ուշադրության կենտրոնում է եղել Սեդնայա բանտը։
Ընդդիմությունն այն անվանում է «մարդկանց սպանդի վայր»։ Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) 2021 թվականին վիճակագրություն է ներկայացրել, ըստ որի՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր շուրջ 30,000 կալանավոր մահացել է բանտում խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և զանգվածային մահապատիժների հետևանքով:
Ըստ աղբյուրի, կալանավայրում պահվել են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ նրանք, ովքեր զենք են վերցրել Ասադի ռեժիմի դեմ:
Նշվում է նաև, որ բոլոր նախկին բանտապահները փախել են։
Կարծիքներ