Յավլինսկին «ձեռնոց է նետում» Պուտինին․ ինտրիգը մեծանում է

Յավլինսկին «ձեռնոց է նետում» Պուտինին․ ինտրիգը մեծանում է

«Յաբլոկո» կուսակցության դաշնային քաղաքական կոմիտեի նախագահ Գրիգորի Յավլինսկին կազմակերպության հաշվետու և նախընտրական համագումարում ելույթի ժամանակ ասել է, որ «Յաբլոկո» նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել ՌԴ նախագահական ընտրություններում իր առաջադրման համար։ Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

Քաղաքական փորձառու գործիչը հավելել է, որ ստորագրահավաքը կշարունակվի մի քանի շաբաթ, որից հետո ինքը կորոշի՝ 2024 թվականի մարտին կայանալիք ընտրություններում առաջադրվելո՞ւ է որպես գործող առաջնորդ Վլադիմիր Պուտինի մրցակից, թե՝ ոչ։

Իր ելույթում Յավլինսկին նաև գնահատել է Ուկրաինայի պատերազմի հետևանքները ՌԴ-ի ներքին իրավիճակի վրա։ Ավելի վաղ, ռուսական քաղաքականության վետերաններից մեկը խոստովանել էր, որ վերջերս հանդիպել է Պուտինին և երկար ու ծանր քննարկում ունեցել ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թ․ մարտի 17-ին (ըստ ԿԸՀ-ի՝ դրանք կտևեն մարտի 15-17-ը)։ ՌԴ երկարամյա առաջնորդ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է նոր ժամկետով վերընտրվելու մտադրության մասին։

Ավել վաղ ՌԴ նախագահի դառնալու ցանկության մասին հայտարարել էր Պետդումայի նախկին պատգամավոր, մերձմոսկովյան Դոլգոպրուդնիի պատգամավորների խորհրդի անդամ Բորիս Նադեժդինը։