ՀՀԿ-ականները փակել են Մոսկովյան փողոցը

ՀՀԿ-ականները փակել են Մոսկովյան փողոցը

Ինչպես երեկ հայտարարվեց, այսօրվանից նոր թափով մեկնարկում է ընդդիմադիրների պայքարը։
Քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ սկսվել են բողոքի անհնազանդության ակցիաները։

Այս պահին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ՀՀԿ-ականների ակցիան, նրանք փակեցին Փոքր Կենտրոնի Կասկադի հարակից՝ Մոսկովյան փողոցը, որտեղ և առաջին իսկ րոպեից քաղաքացիների հետ վիճաբանություն սկսվեց, ոմանք բողոքում էին, որ իրենց ճանապարհը փակել են, և թույլ չեն տալիս առաջ շարժվել, և վարորդներից մեկն անգամ մեքենան քշեց ակցիայի մասնակիցների վրա, ոմանք էլ հանգիստ խցանման մեջ սպասում էին, ինչպես նաև ազդանշաններով միանում։

Նշենք նաև, որ ոստիկանությունը միանգամից միջամտեց և 2 րոպե ժամանակ տվեց փողոցը բացելու համար։