Գեւորգ Նարինյանը կմնա կալանքի տակ

Գեւորգ Նարինյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագայությամբ մերժել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի պաշտպանների բողոքը՝ նրա կալանավորման դեմ․ Նարինյանը  կշարունակի մնալ կալանքի տակ։ 

Գևորգ Նարինյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։ 

Նույն գործի շրջանակում Սնանկության դատարանի եւս մեկ դատավոր Արա Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։