Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա.

 պետական նախարար.

 աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն.

 առողջապահության նախարարություն.

արդարադատության նախարարություն.

 արտաքին գործերի նախարարություն.

 գյուղատնտեսության նախարարություն.

 էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.

 կրթության, գիտության և մշակույթի նախարարություն.

պաշտպանության նախարարություն.

 ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն.

 տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.

 քաղաքաշինության նախարարություն.

 ֆինանսների նախարարություն:

Սահմանվել են նաեւ պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը.

 ազգային անվտանգության ծառայություն.

արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.

 բնապահպանության կոմիտե.

 կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.

Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե.

ոստիկանություն.

 պետական եկամուտների կոմիտե.

 պետական վերահսկողական ծառայություն»: