Սփյուռքը մի բաժանեք ընդդիմադիրների ու իշխանամետների․ Նիկոլ Փաշինյան

Սփյուռքը մի բաժանեք ընդդիմադիրների ու իշխանամետների․ Նիկոլ Փաշինյան

Այսօր դիվանագետների եւ ԱԳՆ աշխատակազմի ամենամյա համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ միտք է հայտնել, որը միանշանակ ողջունելի է եւ խոսում է այն մասին, որ նա որոշակիորեն վերանայում է իր վերաբերմունքը տարբեր հարցերում եւ հատկապես՝ հասարակությունը սեւերի ու սպիտակների բաժանելու հարցում։

Նա ասել է․ «Հայկականության տրամաբանությունը պիտի նոր կշիռ տա Հայաստանի Հանրապետությանը եւ նրա խոսքին ու դիրքորոշմանը, իսկ այսպիսի խնդիր լուծելու համար Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները հայկական համայնք ունեցող բոլոր երկրներում պետք է լինեն ողջ հայությանը համախմբող գործոն եւ դադարեն Սփյուռքի մեր հայրենակիցներին իներցիայով բաժանել ընդդիմադիրների եւ իշխանամետների, հների եւ նորերի: Այդ իրավիճակին, անկեղծ լինեմ, բախվել եմ որպես Հայաստանի վարչապետ տարբեր երկրների հայ համայնքների հետ հանդիպումների ընթացքում, եւ սա ինձ համար անընդունելի երեւույթ է»: