Բալթյան երկրները հրաժարվել են Լավրովի հետ մասնակցել ԵԱՀԿ նիստին․ ՌԴ-ի արձագանքը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության պատճառով Բալթյան երկրների արտգործնախարարների հրաժարումը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելուց ոչ մի կերպ չի ազդի կազմակերպության ճակատագրի վրա։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակությունը Սկոպյե է մեկնում «մարտական ոգով» և կարծում է, որ կազմակերպությունը պետք է վերադառնա իր ակունքներին ու նպատակներին։
Նշենք, որ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Լավրովի մասնակցության պատճառով Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները հրաժարվել են մեկնել Սկոպյե։
Կարծիքներ