Սոթքի հանքավայրը՝ այս պահին

Սոթքի հանքավայրը՝ այս պահին

Քիչ առաջ նաև տեսանյութ ստացանք Սոթքի հանքավայրից, գրել էինք, որ Սոթքի հանքավայրի աշխատակիցները փակել են դեպի հանքավայր տանող ճանապարհը։ Մեզ ասացին, որ հանքի մի մասը Ադրբեջանին անցնելուց հետո հանքը աշխատում է կիսով չափ, ինչը և հանգեցրել է աշխատավարձերի կրճատմանը, մասնավորապես՝ աշխատողները 4 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել, իսկ նախորդ ամսվանը ստացել են կիսատ։

Ի դեպ, այս լուրի հրապարակումից հետո խմբագրություն էր զանգահարել մի անձ, որը պնդում էր, թե ինքն էլ է հանքի աշխատող, և մյուս աշխատողները ստում են, երբ ասում են, որ աշխատավարձ չեն ստացել, առեղծվածային զանգահարողը համառորեն չէր ներկայանում։