Արցախի արգելափակման միակ դրական կողմը

Արգելափակման միակ դրական կողմը...
Այնտեղ որտեղ վարձակալությամբ ապրում ենք բազմաբնակարան շենք է։ Շենքի հետևում ամբողջությամբ շինարարական աղբ էր, որից առաջանում էր անպատմելի փոշի ու կեղտ, բայց այլընտրանք չունեինք և այդ աղբը մեր շենքի բաժանում էր սեփական տան շատ փոքրիկ բակից, որտեղ կանգնած էին մի քանի կիսաջարդված անպետք մեքենաներ։
Այսօր պատուհանի մոտ նստած թեյ ենք վայելում ու նկատում, որ մի բան փոխվել է։
Ի՞նչ է փոխվել ...
Տարածքի մեծ մասը աղբից մաքրվել, ցանկապատվել, հողը վարվել է ու սպասում են ցանքի...
Դե առիթը բաց չենք թողնի ու այսօր իրենց սերմեր կնվիրենք` որպես խրախուսանք։
Ի դեպ, էն հզոր թիմը, որի մասին պարբերաբար խոսում եմ, հիմա էլ 22 անուն մշակաբույսերի սերմեր են հասցրել մեզ, որոնք այսօր կտրամադրենք այ էս տեսակ մարդկանց, ովքեր արգելափակման ընթացքում ոչ թե մտածում են ճամպրուկ հավաքելու մասին, այլ հողը վարելու ու ցանք անելու մասին ։
Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն՝ Սոֆյա Հովսեփյան
Կարծիքներ