Ինչու է Թրամփը պաշտոնից հեռացրել Ջոն Բոլթոնին

Ինչու է Թրամփը պաշտոնից հեռացրել Ջոն Բոլթոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ունեցել կապված Իրանի դեմ սանկցիոն ռեժիմի հարցի առնչությամբ, որպեսզի նպաստավոր հող ստեղծի իր եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման համար։ Հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա այս սեպտեմբերի վերջին։ Ջոն Բոլթոնը կտրուկ դեմ է արտահայտվել այդ ամենին, ինչից հետո էլ, ավելի ուշ հեռացվել է աշխատանքից։

Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Ըստ հրապարակման, Օվալաձեւ աշխատասենյակում տեղի ունեցած քննարկման ժամանակ, Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ կողմ է այնպիսի քայլերին, որոնք կկարողանան նպաստել հանդիպման կայացմանը նախագահներ Թրամփի եւ Ռոհանիի միջեւ, եւ բանակցությունների վերսկսմանը՝ Վաշինգտոնի ու Թեհրանի միջեւ։ Ամենայն հավանականությամբ, Թրամփ-Ռոհանի հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում՝ Նյու-Յորքում։ Իրանական կողմը, սակայն դեռ երաշխավորված համաձայնություն չի տվել։ Հնարավոր է, որ Թրամփը ընթացքից միանա՝ Մակրոն-Ռոհանի հանդիպմանը։

Նշենք, որ ժամանակավորապես ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը կկատարի Չարլզ Կապերմանը։