Իսրայելի բանակը ներողություն է պահանջում BBC-ից

Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի խոսնակ Փիթեր Լերները բրիտանական BBC հեռուստաընկերությունից ներողություն է պահանջել այն տեղեկության համար, թե, իբր, ոչ մի ապացույց չկա, որ Ալ-Շիֆա հիվանդանոցն օգտագործվում է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լերները նշել է, որ իսրայելցի զինվորականները հիվանդանոցի տակ հայտնաբերել են 50 մետրանոց թունել՝ ամրացված զրահապատ դռնով, ինչպես նաև հրազեն, կապի սարքավորումներ և այլ զինատեսակներ:
«ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարությունը ստել է և հերքել, թե ՀԱՄԱՍ-ը չարաշահում է հիվանդանոցը: Մենք ակնկալում ենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կդատապարտի դա,- ասել նա, - BBC World Service-ը ներողություն կխնդրի՞ այդ ապատեղեկատվության համար․ Ջերեմի Բոուենը կասի՞, որ ինքը սխալվել է»- ասել Լերները։
Անցյալ շաբաթ BBC-ի խմբագիր Բոուենը հրապարակել է մի պատմություն, որում կասկածի տակ էին դրվում Իսրայելի պաշտպանության բանակի ապացույցները, թե Ալ-Շիֆայի հիվանդանոցը ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայան է եղել:
Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը հրապարակել էր Ալ-Շիֆա հիվանդանոցի տեսախցիկների արձանագրած կադրերը, որտեղ երևում են ՀԱՄԱՍ-ի զինյալներն ու պատանդները։ Ըստ իսրայելցի զինվորականների՝ պատանդները Նեպալի և Թաիլանդի քաղաքացիներ են՝ առևանգված Իսրայելի տարածքից։ Պատանդներից մեկին տեղափոխել են պատգարակով, քանի որ նրա աջ կողմում արյունահոսող վերք է եղել։
Կարծիքներ