Որքան գնումներ են կատարվել Հայաստանից՝ «Սև ուրբաթ»-ի օրերին

Որքան գնումներ են կատարվել Հայաստանից՝ «Սև ուրբաթ»-ի օրերին

«Սև ուրբաթ» կոչված կոմերցիոն մոլորության երեք օրերին Հայաստանից տարբեր միջազգային փոխադրողների միջոցով իրականացվել է 130.000-ից ավելի գնում՝ շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլլար ընդհանուր արժողությամբ, չհաշված նույն օրերի ներքին առևտուրը (կարծում եմ՝ կրկնակին կգերազանցի)։ 44-օրյա պատերազմի օրերին ամբողջ աշխարհի հայերի կողմից Համահայկական հիմնադրամի հաշվեհամարին հավաքվեց 170 միլիոն ԱՄՆ դոլլար։

Ներկայումս, թշնամու հետ շուրջ 300 կմ շփման սահմանագծում ՀՀ զինված ուժերը մարտական հերթապահությունն իրականացնում է տարրական անվտանգության, ապահովության պայմանների՝ նույնիսկ բլինդաժների, խրամատների համատարած բացակայությամբ։ Նաև չմոռանամ հիշեցնել, որ երկու տարում այդ նույն թշնամու ռազմական գործողությունների արդյունքում տվել ենք շուրջ 5,5 հազար զոհ։ 

Ինքնաոչնչացման ձգտող ազգը ուրիշ ի՞նչ կերպ է լինում…։ Օրվա կործանարար, անպիտան իշխանությանը հանդուրժելու մասին չխոսենք, քանի որ այն ընդամենը բնական հետևանք է։

Փաստաբան Ռաֆֆի Ասլանյան