Ուղղաթիռ է կործանվել Իսպանիայում, կա երկու զոհ

Ուղղաթիռ է կործանվել Իսպանիայում, կա երկու զոհ

Երկու մարդ է զոհվել Իսպանիայում ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Այս մասին հայտնում են կատալոնական Mossos de Escuadra իրավապահ մարմինները։ Դեպքը տեղի է ունեցել Լա-Վանսա-ի-Ֆորնոլս համայնքում, Լյեդա գավառում՝ Կատալոնիայի ինքնավար երկրամասում։

Ուղղաթիռի կործանմանը հետեւել է հրդեհը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջները՝ հնարավորինս արագ հրդեհը հանգցնելու համար, քանի որ շոգ եղանակին մտավախություն է եղել, որ հրդեհը կարող է տարածվել հարեւանությամբ գտնվող անտառում։