Ֆեյսբուքյան գրառումներից վիրավորված՝ ընդդիմության թեկնածուին չեն ընտրել

ՔՊ-ն չի մասնակցում ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանի ընտրությանը։ Դեռեւս նախորդ նստաշրջանի ավարտին տեղի ունեցած սկանդալային հարցուպատասխանի ժամանակ էր ՔՊ-ն իր դիրքորոշումը հայտնել ընդդիմադիրների առաջադրած թեկնածուի հարցում։
Հունիսի 14-ին, երբ ընդդիմությունը Սարգսյանին առաջադրեց որպես համաձայնեցված թեկնածու, ՔՊ-ականները հրապարակեցին Մանասյանի՝ ֆեյսբուքում ՔՊ-ին ձոնված «սքրինշոթերը»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, մեջբերելով Սարգսյանի արած մի գրառում, ասաց․ «Դուք Ձեր հրապարակային գրառումներից մեկում կարծիք եք հայտնել Նիկոլին սատարողների մասին՝ «դուք փուչ մարդիկ եք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար եք, որ չի հասկանում, որ իրեն տանում են սպանդանոց»։ Եվ մի տեղ էլ ասել եք՝ «2018-ին դուք հորթի հրճվանքով բառաչում էիք ձեր ընտրություններից»։ Հիմա դուք կանգնել եք այս ամբիոնում եւ պատասխանում եք «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հարցերին»։
Եւ ուրեմն 0 հավանականություն կար, որ գեթ մեկ ՔՊ-ական կշեղվեր խմբակցության որոշումից եւ կմասնակցեր քվերակությանը, քանի որ դեռեւս 4 ամիս առաջ էր որոշված, որ Անահիտ Սարգսյանն իրենց մարդը չէ։
Կարծիքներ