ԲԴԽ֊ն պատասխանատվության չենթարկեց Ռուբեն Վարդազարյանին

ԲԴԽ֊ն պատասխանատվության չենթարկեց Ռուբեն Վարդազարյանին

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը։

Ըստ որոշման`միջնորդությունը մերժվեց, այսինքն`Ռ.Վարդազարյանը չենթարկվեց պատասխանատվության։

Նշենք`միջնորդությունը Խորհուրդ ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նրա եկամուտների հայտարարագրում անճշտություններ էր նկատել:

Վարդազարյանը 2018-ին հայտարարագրել է 9 մլն 7 հազար 244 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։ Բացի այդ՝ նաև 3 անշարժ գույք՝ բնակարան, անհատական բնակելի տուն`հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, և բազմաբնակարան բնակելի շենք՝ բնակելի և ոչ բնակելի ընդհանուր օգտագործման տարածքներով, ինչպես նաև 1 ավտոմեքենա՝ «AUDI Q7» մակնիշի: 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստացել է բանկային քաղվածքի տվյալները, որոնց համաձայն` առնվազն 3 տարի Վարդազարյանը նույն գումարն է մուտքագրել, որի հիմքերն առնվազն օրինականության տեսանկյունից անհայտ են եղել։