Կորոնավիրուսով վարակված դատախազը վերադարձել է աշխատանքի

Կորոնավիրուսով վարակված դատախազը վերադարձել է աշխատանքի

Դեռեւս մեկ ամիս առաջ մենք գրել էինք, որ դատախազությունում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված դատախազ կա, տվյալ վարչության աշխատակիցներն էլ մեկուսացվել էին։

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ վարակված դատախազն ապաքինվել է եւ վերադարձել աշխատանքի։ Նաեւ ավելացրին, որ այս պահի դրությամբ դատախազությունում վարակակիրներ չկան։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք, ընդհանուր` 8216, այժմ 4772 վարակակիր կա: Մահացել է 15 մարդ, ընդհանուր` 113: Ապաքինվել է 32 մարդ, ընդհանուր՝ 3287: