«Հրապարակը» որոշեց Ձեզ ներկայացնել ֆիլմերի շարք, որոնք կարելի է դիտել ամանորյա արձակուրդների ժամանակ:
Բնականաբար բոոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը «Տանը մենակ» ֆիլմն է, որը հասցրել է դառնալ ավանդական ամանորյա կինոն, որը գրեթե ամեն տարի դիտում են հայկական ընտանիքներում:
Խորհրդային ֆիլմացանկից կարելի է դիտել Кавказская пленница, или Новые приключения Шурика, Бриллиантовая рука, Операция «Ы» и другие приключения Шурика ֆիլմերը:
Ժամանակակից կոմեդիաներից ամանորյա թեմատիկայով խորհուրդ կտանք դիտել Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ «Միսսիա. Կարմիրը» ֆիլմը, որը պատմում է Հյուսիսային Բևեռում անձամբ Սանտա Կալուսի թիկնապահ աշխատող Դուեյնի հերոսի մասին: Ֆիլմը թեթև ամանորա կատակերգություն է:
Ամանորյա արձակուրդներին կարելի է դիտել նաև ֆրանսիացի դերասան Ժան Ռենոյի մասնակցությամբ «վասաբի» ֆիլմը, որը պատմում է ժամանակին ազգային անվտանգության սպայի ու ճապոնուհու կիսատ մնացած սիրո մասին, որը հարստացվել է ճապոնական Յակուդզա հանցավոր խմբավորումներից մեկի ճյուղի հետ էքշընի տեսարաններով:
Բավականին տպավորիչ են նաև Հարավային Կորեայում արտադրված ֆիլմերը: Եթե սիրում եք ակտիվ գործողություններ, դետեկտիվ, հանցավոր խմբավորումներ-ոստիկանություն մշտական պայքարի մասին ֆիլմեր, ապա «գանգստերը, ոստիկանն ու սատանան» շատ հետաքրքիր, տեղ-տեղ նաև կորեական ազգային ավանդական արժեքներ քարոզող ու մարդկային պարզագույն հարաբերությունների մասին ֆիլմ է:
Բավականին հաջողված ֆիլմ է նաև «Հանցավոր քաղաքը»:
Մաղթում ենք ձեզ հաճելի կինոդիտում:
