Փաշինյանը քիչ անց մեկնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա: Վարչապետը հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Փաշինյանը ԱԺ-ում հաստատեց տեղեկությունը, որ վաղը Գրանադայում Ադրբեջանի նախագահի հետ չի հանդիպելու։
Կարծիքներ