Իդլիբում լարվածությունը չի ազդի Ս-400-ների մատակարարումների վրա․ Հուլուսի Աքար

Իդլիբում լարվածությունը չի ազդի Ս-400-ների մատակարարումների վրա․ Հուլուսի Աքար

Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ սիրիական Իդլիբում սկսված լարվածությունը չի ազդի Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գործարքի վրա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ ռուսական օդուժի հարվածների շնորհիվ սիրիական կառավարական ուժերը կարողացել են հետ մղել պրոթուրքական ահաբեկիչների հարձակումը Քմինասա եւ Նայրաբա գյուղերի շրջանում։