Նիկոլը երկրորդ Արաբաթ օպերացիան կսադրի

Նիկոլը երկրորդ Արաբաթ օպերացիան կսադրի

Մարդու ձեռագիրը պետք է հիշել։ Դա նրա դեմքն է, գործելակերպը։ Նիկոլ Փաշինյանը ևս ձեռագիր ունի։ Հիշեցնեմ։ 

Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո, երբ ափերից դուրս եկած ժողովուրդը մտավ Հրապարակ, որպեսզի պատասխան պահանջի Նիկոլից, կառավարության դռները բաց էին, ոչ մի դիմադրություն չկար։ «Էստի համեցեք» վարիանտն էր։ Նիկոլ Փաշինյանը ծուղակը լարել էր, սադրել հանրությանը, ինքը ծլկել,  հասկանալով, որ նման խայտառակ փաստաթղթից հետո ինչեր ասես չէր անի իրեն հարգող, արժանապատիվ ժողովուրդը։ Ի դեպ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց առ այսօր զբաղված է սադրելով մարդկանց։ Աբաջյանի պապիկից մինչև տուշոնկայի  դեպքերը դրանց ապացույցն են։ Միջակա սադրանքներն այնքան շատ են, որ չթվարկեմ։ 

Դեպքերը զարգանալուց հետո  թաքստոցից դուրս եկավ և ողբերգաբար ձայնեց՝ Ու՞ր է դուխիս։ 
Արաբաթի «թակ օպերացիան» դեռ բացահայտելու կարիք ունի՝ ու՞մ էր ձեռնտու, որ Արաբաթին ծեծեին։ Գազազած ամբոխ է ասվում, բայց կոնկրետ ինձ համար համոզիչ չէ, որովհետև մեծ մասշտաբով Արաբաթի ծեծի օպերացիան փրկության խարիսխ էր Նիկոլ Փաշինյանի համար։ Սա զուտ սառը տրամաբանության շրջանակներում։ 

Ընդդիմության կողմից շենքերի շրջափակման նիկոլյան պատասխանը նույն ձեռագրով է։ Նախագահի, ԱԽՔ-ի, կառավարության մասնաշենքերի շրջափակումներին պատասխանում է նույն ձեռագրով։ Էստի համեցեք վարիանտն է։ Այդ կառույցների աշխատողները  մոտական սրճարաններում նստում ու սպասում են , թե երբ են շրջափակման գործողությունն ավարտելու, որ գնան իրենց աշխատատեղերը։ Նույն ծլկելու ու սադրելու ձևն է։ Դա Նիկոլի հրահանգն է, նրա ձեռագիրը։ Ի՞նչ նպատակ ունի՝ կհարցնեք։ Մեկն է նպատակը՝ գտնել երկրորդ Արաբաթ։ Դա պետք է լինի բարձր պաշտոնյա,  որպեսզի սադրանքը մեծ աղմուկ  հանի։ Կկազմակերպի «ծեծի կամ ջնջխման օպերացիա» ու կփորձի մարդկանց լռեցնել այնպես, ինչպես լռեցրեց կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց ու կառավարության շենքի դիմաց ծեծի օպերացիայից հետո։ 
Այնպես որ ընդդիմության համար դժվար է լինելու, բայց պիտի անհնարինը անի, պայքարելու նման սադրանքի դեմ, քանի որ  մարդիկ եմ տեսնում, որոնք Փաշինյանի մոտից ներմուծվում են Համազգային շարժում։ Ասեմ նաև, որ կազմակերպվող ցանկացած գործողություն ի սկզբանե պետք է ընդունվի որպես սադրանք, որովհետև այս 4 տարիների ընթացքում տեսաք, որ նրա զենքը դա է։