Այսօր Սյունիքում ադրբեջանցիների դրոշի հայտնվելը համազգային նվաստացման օր է. Արփինե Հովհաննիսյան

Այսօր Սյունիքում ադրբեջանցիների դրոշի հայտնվելը համազգային նվաստացման օր է. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եռաբլուրն ու Սյունիքը։ Խեղդող իրականություն

Մեր ամեն հաջորդ օրը նախորդից ավելի վատն է: 
Երեկ համազգային ամոթի օր էր: 

Անկախ նրանից, որ սատանա լյուցիֆերը մտավ Եռաբլուր ծնկած, անձրևանոցներով, զենքերով, պաշտպանության հատուկ միջոցներով, այլասերվածների մատյան գնդով (դավոյանպրազյաններ, էրատոռեգինաներ, դիջեյներ, ալեններ) շրջապատված, անկախ նրանից, որ նա հասկացավ, որ առանց ոստիկանների ինքը ոչինչ է, անկախ նրանից, որ «ժողովրդի լեգիտիմագույն» վարչապետը տեսավ, թե ինչ է մնացել իր աջակիցներից, միևնույն է, ամեն ինչ կտայի, որ չտեսնեի դա, որ չլիներ դա: Ոչ միայն նրա համար, որ պղծվեց երեխեքի հիշատակը, երեխեքի տաք շիրիմը, այլ որովհետև ամբողջ աշխարհը տեսավ` ինչպես ենք մենք սգում: Թե ներսում իրար ինչ կանվանենք` տականք, ժեխ, էլիտա, թե էլի ինչ, մենք աշխարհի առաջ մի հայ ազգ էինք: Երեկ բոլորը տեսան, որ իշխանությունը սգի օրը հրում է այդ սգո վայրում ամփոփված զինվորի մորը, տեսավ` ինչպես է հայը իր հայրենակցի գերեզմանի վրայով քայլում, գերեզման պղծում, հրապարակային տեսավ պառակտվածության խորությունը ու չափը: Սուգը իր մեջ միշտ միասնության խորհուրդ է ունեցել: Բայց մենք բաժանեցինք անգամ սուգը: Փաստորեն մենք անգամ միասին սգալ չգիտենք: Այս ամեն ինչի մեջ սատանայական մի բան կա: Բոլոր մեղավորները` ուր էլ լինեն, ով էլ լինեն, որտեղ էլ գտնվեն` պիտի պատասխան տան:

Այսօր Սյունիքում ադրբեջանցիների դրոշի հայտնվելը համազգային նվաստացման օր է: Ադրբեջանցին դրոշը ձեռքին Հայաստանում է: Իսկ գիտեք ի՞նչ է անում այլասերվածների մատյան գունդը: Ճիշտ է: Ֆեյք ու դեբիլ է աշխատացնում, որոնք գրում են  lkti sute, syuniqum ur e dzyun, չցանկանալով առերեսվել իրականությանը: Իսկ գիտեք ո՞րն է իրականությունը: Որ ձախողակ մարդը բացեց Հայաստանի դարպասները: Որ Սյունիքով սկսվեց Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական, ներդրումային, գուցե անգամ ֆիզիկական անկումն ու նվաճումը: Որ ձախողակ մարդն ամեն ինչ արեց, որ մենք դառնանք ձախողված պետություն ու ձախողված հասարակություն, որտեղ մարդը արժեք չունի, որտեղ մարդը պատրաստ է մարդ ուտել, մարդուն նվաստացնելու համար ամեն ինչ անել, որտեղ մարդը մարդուն գայլ է, որտեղ մարդը պարտվեց գայլին»: