Բաքուն հրաժարվու՞մ է «Զանգեզուրի միջանցքից». ՀՀ-ին կրկին սպառնում է
Ադրբեջանն այժմ աշխատում է Իրանի տարածքով հաղորդակցություններ անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին Real TV-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Բաքվի քարոզչամեքենայի տխրահռչակ ներկայացուցիչներից մեկի պնդմամբ, «Հայաստանը խեղաթյուրում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը».
«Սա ափսոսանք է առաջացնում։ Սույն փաստաթղթի իններորդ պարբերությունը պարունակում է հաղորդակցությունների բացման կոնկրետ պարտավորություններ: Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանը այլընտրանքային տարբերակներ ունի։
Դրանցից մեկը Իրանի տարածքով հաղորդակցությունների անցկացումն է։ Այս առումով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Եթե Հայաստանը շարունակի ինքնամեկուսացման քաղաքականությունը, ապա դա իր ընտրությունն է։ Բայց դա նրան ոչ մի օգուտ չի բերի»:
Կարծիքներ