Բաքուն Ղարաբաղում ականադաշտերի մասին շուտով ավելի ճշգրիտ տեղեկություններ կստանա․ Իլհամ Ալիեւ

Բաքուն Ղարաբաղում ականադաշտերի մասին շուտով ավելի ճշգրիտ տեղեկություններ կստանա․ Իլհամ Ալիեւ

Ադրբեջանը, ըստ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարության, առաջիկայում կստանա ավելի հստակ տեղեկատվություն Ղարաբաղում եղած ականադաշտերի առնչությամբ։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանում տասը երկրի ոչ ռեզիդենտ նորանշանակ դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Նա շեշտել է, որ դրան Բաքուն հասել է «շնորհիվ միջազգային հանրության հետ ակտիվ շփումների»։ Ալիեւը հրաժարվել է փակագծեր բացել, սակայն շեշտել է որ ականադաշտերի քարտեզների չտրամադրումը դժվարացնում է «փախստականների վերադարձի գործընթացը»։